ԱԽ քարտուղարը Դոհայում կմասնակցի Համաշխարհային անվտանգության ֆորումին

ԱԽ քարտուղարը Դոհայում կմասնակցի Համաշխարհային անվտանգության ֆորումին

PanARMENIAN.Net - Մայիսի 21-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնելու է Կատարի մայրաքաղաք, հայտնում է ԱԽ քարտուղարի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Գրիգորյանը Դոհայում մասնակցելու է Համաշխարհային անվտանգության ֆորումին:

Աշխատանքային այցի շրջանակներում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ:

 Ուշագրավ
---