Վահան Քերոբյան. Հայ-թուրքական սահմանի բացումը կխթանի Հայաստանի տնտեսության զարգացումը12 մայիսի 2009 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանի բացումը կնվազեցնի Հայաստանի կախվածությունը տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրավիճակից, հաղորդել է «Սթար» սուպերմարկետների ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: «Չարժե վախենալ հայ-թուրքական սահմանի բացումից: Դա մեր երկիրը կդարձնի առավել բաց, կնվազեցնի նրա կախվածությունը տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրավիճակից, կաշխուժացնի մեր երկրի արտաքին առեւտրի շրջանառությունը եւ կմերձեցնի երկու ժողովրդներին»,-ասել է նա: Ըստ Քերոբյանի, սահմանի բացումն առաջին հերթին կխթանի Հայաստանի տնտեսության զարգացումը: «Այն առավել դիվերսիֆիկացված կդառնա արտաքին ազդեցությունների հանդեպ, առավել մրցունակ, բաց ու ավելի արագ կզարգանա»,-հավելել է նա: Վահան Քերոբյանը նշել է, որ մեր հարեւան երկրներից ամենազարգացածը Թուրքիան է, որը ձգտում է նաեւ դառնալ եվրոպական ընտանիքի անդամ: «Իսկ եթե ավելի կոնկրետ, ապա բոլոր տրանսպորտային ծախսերը կկրճատվեն առնվազն 20 տոկոսով, կբարձրանա բոլոր ապրանքների որակը, այդ թվում եւ տեղական արտադրության, քանի որ Թուրքիան փաթեթավորման ամենախոշոր առաքիչներից է, եւ, ընդհանրապես, մեծ հնարավորություններ ունեցող արդյունաբերական երկիր է»,-ասել է նա: Ինչ վերաբերում է Կարսում «Սթար» սուպերմարկետների ցացնի բաժանմունքի բացման հնարավորության մասին հաղորդագրություններին, ապա այդ առիթով նա ասել է, որ չի բացառում նման իրադարձության տեսական հնարավորությունը: «Իրականում, մեր նպատակն է պահպանել առաջատարի դիրքերը Հայաստանի մանրածախ առեւտրում եւ զարգացնել մեր ցանցը»,-նշել է Քերոբյանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |