Թուրքիայի առեւտրի պալատը շահագրգռված չէ հայ-թուրքական սահմանի բացմամբ12 մայիսի 2009 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի առեւտրի պալատը շահագրգռված չէ հայ-թուրքական սահմանի բացմամբ, PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է Թուրքիայի առեւտրի պալատի ներկայացուցիչ Սելջուկ Իլմազը ՍԾՏՀԿ մասնակից երկրների միջազգային փոխադրողների ասոցիացիաների միության գլխավոր վեհաժողովի Երեւանում ընթացող 15-րդ հանդիպման ժամանակ: Դրա հետ մեկտեղ, նա նշել է, որ սահմանի բացումից մեծամասամբ շահում է Հայաստանը:Թուրքիայի առեւտրի պալատի ներկայացուցիչների կարծիքով, առայժմ բարդ է խոսել հայ-թուրքական սահմանի բացման հետեւանքների մասին, քանի որ այդ հարցը, նախ եւ առաջ, կրում է քաղաքական եւ սոցիալական բնույթ: «Ինչ վերաբերում տնտեսական կողմին, ապա ապրանքաշրջանատռության կամ այլ բաղադրիչների մեծացման մասին որոշակի տվյալներ առայժմ չկան, քանի որ դրա համար ժամանակ է հարկավոր եւ ապրանքաշրջանառության կառուցվածքի մանրամասն ուսումնասիրում», - ավելացրել է նա: «Երկու կողմի համար էր սահմանի բացումը, նախ եւ առաջ, կապահովի խաղաղություն»,- ասել է Թուրքիայի առեւտրի պալատի ներկայացուցիչը: Նրա խոսքերով, հայ-թուրքական սահմանի բացումը միջազգային կանոնների բաղադրիչն է, ուստի Թուրքիան պետք է ենթարկվի այդ կանոններին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |