Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը![]() 23 մայիսի 2024 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Երևան ժամանած ԱՄՆ կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը: «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին ու վերջինիս շարունակականության ապահովման կարևորությանը»,–ասվում է կառավարության հաղորդագրության մեջ։ Բոնոն վերջին անգամ Հայաստան էր այցելել մարտին։ Նա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկել էր Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման գործընթացին, այդ թվում՝ խաղաղության պայմանագրին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |