Սփյուռքի ուսանողները, որոնք ճարտարապետություն են ուսանում, վճարելու են այնքան, ինչքան ՀՀ քաղաքացիները12 մայիսի 2009 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Այս տարի սփյուռքի ուսանողները Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի ուսանողները վճարելու են այնքան, որքան եւ ՀՀ քաղաքացիները: Այս որոշումն ընդունվել եւ ներկայացվել է համալսարանին ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից այն բանից հետո, երբ սփյուռքի ուսանողներն իրենց դժգոհությունն արտահայտեցին կրթության համար վճարների վերաբերյալ: Ի սկզբանե այս որոշումը տարածվում էր միայն ԱՊՀ երկրների հայազգի ուսանողների վրա, բայց այժմ այն գործում է նաեւ հայկական սփյուռքի բոլոր ներկայացուցիչների համար: «Ես ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել ճարտարապետական ֆակուլտետին այս որոշման համար: Հուսով եմ, նմանատիպ որոշում կընդունվի ՀՀ այլ բուհերի համար»,- նշել է ՀՀ սփյուռքի հարցերով նախարար Հրանուշ Հակոբյանը: Նշենք, որ նմանատիպ դիմում հղվել էր նաեւ Երեւանի պետական բժշկական համալսարանին, սակայն այն չէր բավարարվել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |