Ադրբեջանում 3 նոր ռազմական քոլեջ կբացվի

Ադրբեջանում 3 նոր ռազմական քոլեջ կբացվի

PanARMENIAN.Net - Ադրբեջանում 3 նոր ռազմական քոլեջ կբացվի՝ Բաքվում, Գյանջայում և Նախիջևանում։ Դրանք կլինեն Պաշտպանության նախարարությանը կից և կունենան հատուկ նշանակության ուսումնական հաստատությունների կարգավիճակ։

Կառավարության որոշմամբ հաստատվել են այդ հաստատությունների կանոնադրությունները, հայտնում է APA-ն։

Քոլեջների ղեկավարներին, Պաշտպանության ազգային համալսարանի ռեկտորի ներկայացմամբ, հաստատում և ազատում է պաշտպանության նախարարը։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---