ՔԿ. Ստեփանակերտի նախկին քաղաքապետը կալանավորվել է![]() 27 մայիսի 2024 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Դավիթ Սարգսյանը կալանավորվել է, հայտնում է Քննչական կոմիտեն։ ՀՀ քննչական կոմիտեն մայիսի 25-ին տեղեկացրել էր, որ առերևույթ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի՝ նախկին համայնքի ղեկավար Դ․Ս․-ի (Դավիթ Սարգսյանի, խմբ.) և երեք անձանց նկատմամբ։ Մայիսի 26-ին Դ․Ս․-ն ձերբակալվել է, նրան ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Դատարանի որոշմամբ միջնորդությունը բավարարվել է և վերջինս կալանավորվել է։ Մյուս երեք անձանց ևս ներկայացվել են համապատասխան մեղադրանքներ, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Հիշեցնենք՝ նրանք մեղադրվում են այն բանում, որ Դ.Ս.-ն, խաբեության եղանակով՝ կոնկրետ փաստերը ձևախեղելով, իրականում գոյություն չունեցող կեղծ տվյալներ հաղորդելով, դիտավորությամբ խեղաթյուրելով իրականությունը, 2024թ. փետրվարի տարբեր օրերին կայացրել է այլ անձի (անձանց) պատկանող գույքեր՝ 4 ավտոմեքենաներ, օտարելու վերաբերյալ կեղծ որոշումներ և Ս.Ղ.-ին ու Գ.Պ.-ին տրամադրել դրանք օտարելու գործարքներ կատարելու վերաբերյալ կեղծ լիազորագրեր։ Իր հերթին Ս.Բ.-ն, օժանդակելով վերոնշյալ անձանց, Ս.Ղ.-ին և Գ.Պ.-ին տրամադրել է նրանց կողմից վերոնշյալ 4 ավտոմեքենաներն օտարելու գործընթացի համար անհրաժեշտ՝ գույքահարկի մասով պարտավորություններ չլինելու վերաբերյալ համապատասխան տեղեկանքներ։ Ս.Ղ.-ն և Գ.Պ.-ն կեղծ տվյալներով փաստաթղթերը ներկայացրել են իրավասու պետական մարմնին, դրանց հիման վրա կատարվել են այլ անձանց նվիրաբերությամբ օտարման գործարքներ և իրավունքի պետական գրանցումներ։ Արդյունքում Դ.Ս.-ն, Ս.Ղ.-ն և Գ.Պ.-ն, Ս.Բ.-ի օժանդակությամբ, առերևույթ հափշտակել են այլ անձի (անձանց) պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 19,100,000 դրամ արժողությամբ «TOYOTA HILUX 2.7», «VAZ 21214», «UAZ 390945-552» մակնիշի և «VAZ 212140» մակնիշի ավտոմեքենաներ: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դատավոր Մարտին Արզումանյանը Ստեփանակերտի քաղաքապետին կալանավորվեց 20 օր ժամկետով։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ գիշերը ձերբակալվել է Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը խարդախությամբ և փաստաթղթեր կեղծելու եղանակով 1,935,000 դրամ արժողության «CHEVROLET LACETTI-1.4» մակնիշի ավտոմեքենան յուրացնելու մեղադրանքով։ Մայիսի 23-ին խուզարկություն էր իրականացվել Ասկերանի նախկին քաղաքապետ Հայկ Շամիրյանի տանը, ինչից հետո նա ձերբակալվել էր։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |