Հյաստանում ավարտվել է «Վերածնունդ» միջազգային մրցույթ - փառատոնը` նվիրված Կոմիտասի 140-ամյակին12 մայիսի 2009 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 6-11-ը Գյումրիում կայացել է երիտասարդ կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը: Ի տարբերություն առաջին փառատոնի` երկրորդը ստացավ միջազգային կարգավիճակ, եւ մասնակցության համար Գյումրի էին ժամանել երաժիշտներ Ռուսաստանից, Թուրքմենստանից, Իրանից, Ղազախստանից, Լատվիայից, Լիտվայից, Շվեյցարիայից, Վրաստանից եւ Հայաստանի ու ԼՂ տարբեր շրջաններից:Շաբաթվա ընթացքում Հայաստանի հյուսիսային մայրաքաղաքի գրեթե բոլոր համերգասրահներում ելույթ ունեցան 740 երաժիշտներ: 10 երկրների երիտասարդ երաժիշտներ ներկայացրեցին իրենց վարպետությունը եւ դաշնամուր, լարային ու փողային գործիքներ նվագելու տաղանդը դասական եւ ժողովրդական վոկալ ժանրում: «Փառատոնային օրերի ընթացքում Գյումրիի բեմերում ելույթ ունեցած երաժիշտները, իմ կարծիքով, կատարողական արվեստի վաղվա օրվա ներկայացուցիչներն են»,- փառատոնի բացման արարողության իր ողջույնի խոսքում ասեց Հայաստանի մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը: Մայիսի 12-ին կայացած գալա-համերգին հայտնի դարձան հաղթողների անունները, որոնց շարքում Գրան-պրի շահեցին Մարիկա Գելաշվիլին (դաշնամուր), Թեոնա Կազիշվիլին (լարային գործիքներ), Մանե Հարությունյանը (հոբոյ), Էմանուել Հովհաննիսյանը (դուդուկ), Տիգրան Մելիքյանը (դասական վոկալ) եւ Անժելա Միրաքյանը (ժողովրդական երգ): Երիտասարդ կատարողների «Վերածնունդ» երկրորդ մրցույթ-փառատոնը նվիրված էր Կոմիտասի 140-ամյակին, եւ տեղի էր ունենում Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |