Բրայզան փորձում է պարտադրել հանրությանը ԼՂՀ-ն վերադարձնելու անխուսափելիության մասին միտքը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումն արտացոլող հայտարարություններում տեղ գտնող բազում սխալներն ու հետագա ուղղումները եւ Վաշինգտոնի դիրքորոշումը հակամարտության կարգավորման վերաբերյալ նույն շղթայի օղակներն են,-հայտարարել է հայ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: «Այն փաստը, որ ԱՄՆ-ն պնդում է, որ ԼՂՀ մերձակա տարածքները պետք է վերադարձվեն, ադրբեջանցի փախստականները պետք է վերադառնան իրենց տները, մոռանալով հայ փախստականների մասին, այն դեպքում, երբ ԼՂՀ կարգավիճակի որոշման վերաբերյալ մշուշոտ ձեւակերպումներ են տրվում` «ինչ-որ քաղաքական կառուցվածք»,-այս ամենն ուղղված է Հայաստանի եւ ԼՂՀ-ի կողմից միակողմանի զիջումներին հասնելուն»,-ասել է Շաքարյանցը:



Շաքարյանցը պատահական չի համարում լրատվական միջոցներով Բրայզային ուղղված հայտարարության տարածումը` «Ղարաբաղի եւ մերձակա տարածքները վերադարձնելու մասին», որը նշել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում: Այս ամենն արտահայտում է Վաշինգտոնի դիրքորոշումն ու ԼՂՀ-ն վերադարձնելու անխուսափելիության մասին միտքը հանրությանը պարտադրելու փորձ է:



«Այսօր Հայաստանում քիչ ռեսուրսներ են մնացել քաղաքական մանեւրի համար, ուստի նա փորձում է կանգնած մնալ այն դիրքերի վրա, որից չի կարելի ետ կանգնել»-ասել է նա` հղում անելով ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ Արփի Վարդանյանին, որը ԼՂՀ կարգավիճակի հարցը համարում է պաշտպանության վերջին գիծը, որից ԼՂՀ իշխանությունները չեն նահանջի:
 Ուշագրավ
---