Թուրքիայի ԱԽ-ն հայտարարել է, թե աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը![]() 29 մայիսի 2024 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Անկարան աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանն ու խաղաղությանն ապահովման ջանքերին։ Այդ մասին ասվում է Թուրքիայի ազգային անվտանգության մայիսի 28–ի խորհրդի նիստի վերաբերյալ հրապարակված հայտարարության մեջ, որտեղ անդրադարձ կա նաև հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին, հայտնում է Factor.am-ը։ «Թուրքիան ցանկանում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում դրական զարգացումները հանգեցնեն համաձայնագրի, որը կապահովի խաղաղությունը, և աջակցում ենք բոլոր բարեխիղճ ջանքերին՝ ուղղված կայուն խաղաղության հաստատմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որ Բաքվում նոյեմբերին կայանալիք COP–29 համաժողովի ընթացքում կա լավ հնարավորություն քննարկելու և ստորագրելու խաղաղության պայմանագիրը, ասել է, որ ամեն օր էլ հրաշալի հնարավորություն է` ստորագրելու խաղաղության պայմանագիր։ Նա նշել է, որ ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման տեղը, ժամանակը կարելի է լրացուցիչ քննարկել այն բանից հետո, երբ կողմերին կհաջողվի ամբողջությամբ ավարտել տեքստի վրա աշխատանքը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |