ՀՀ–ում և Ուկրաինայում 4 մարդ է ձերբակալվել կիբերհանցավորության դեմ Եվրոպոլի հատուկ գործողության արդյունքում![]() 31 մայիսի 2024 - 13:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ–ում և Ուկրաինայում 4 մարդ է ձերբակալվել, ավելի քան 100 ինտերնետ սերվեր է անջատվել կամ վնասվել միջազգային կիբերհանցավորության դեմ հատուկ գործողության արդյունքում, հայտնում է Reuters-ը Եվրոպոլի վրա հղումով։ Գործողությունը, որն իրականացվել է մայիսի 27-29-ը, Եվրամիության իրավապահ գործակալության կողմից որակվել է որպես «երբևէ ամենամեծ գործողությունը բոտցանցերի դեմ, որոնք կարևոր դերակատարում ունեն գումարների շորթման ծրագրերի տարածման գործում»: Ապամոնտաժված բոտցանցերի թվում են IcedID, Smokeloader, SystemBC, Pikabot և Bumblebee ցանցերը։ Հատուկ գործողությունը նախաձեռնել և անցկացրել են Ֆրանսիան, Գերմանիան և Նիդերլանդները։ Հազարավոր մարդիկ են զգուշացվել, որպեսզի կարողանան պաշտպանվել դրամաշորթ ծրագրերից։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |