Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի![]() 1 հունիսի 2024 - 13:11 AMT PanARMENIAN.Net - «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիցներն ավտոերթով շարժվել են դեպի Գյումրի։ Ակցիային մասնակցում են մի քանի տասնյակ ավտոմեքենաներ։ Բագրատ սրբազանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ տրամադրվածությունը շատ լավ է, հայտնում է Sputnik Արմենիան։ «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք, ժողովրդի հետ կհանդիպենք»,– ասել է նա։ Հանրահավաքը կայանալու է ժամը 18։00–ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնի բակում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը բողոքի ակցիաներ է իրականցնում ապրիլի 19–ից՝ դեմ հանդես գալով Տավուշում իրականացվող սահմանազատմանը, հայտարարված պայմաններով, և պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |