«Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ![]() 3 հունիսի 2024 - 11:54 AMT PanARMENIAN.Net - «Զվարթնոց» օդանավակայանում 41 օր հացադուլ արած հետաքննող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մեկնել է Ֆրանսիա։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա հայտնել է, որ արդեն Փարիզում է ու շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այդ ընթացքում աջակցել են իրեն։ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել, գրում է Panorama.am-ը։ Նիկոլյանը հայտնել է, որ էլեկտրասրտագրություն է անցել, պետք է սկսի սնվել, սակայն առայժմ միայն հեղուկներով։ «Իմ պայքարը լեգիտիմ է և շարունակելու եմ այն մինչև իմ կյանքի վերջին օրը, մինչև մահը։ Լավանամ, սնվեն, առողջանամ, որ պայքարես շարունակեմ ձեզ հետ, թեկուզ մենակ»,- ասել է նա։ Լեո Նիկոլյանին ապրիլի 22-ին Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ՝ պատճառաբանելով, թե իր մուտքը ՀՀ արգելված է։ Ի նշան բողոքի՝ Լեո Նիկոլյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով պարզաբանել, թե ինչ հիմքով է արգելվում իրեն մուտք գործել հայրենիք: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |