Ժամանակն է, որ Ստեփանակերտը վերադառնա բանակցություններին` որպես լիիրավ կողմ12 մայիսի 2009 - 20:40 AMT PanARMENIAN.Net - Լրացել է ԼՂՀ, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` հրադադարի մասին Բիշքեկի արձանագրության ստորագրման 15-ամյակը: Այդ իրադարձությանն էր նվիրված Հայկական ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի եւ Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավար Վահան Փափազյանի համատեղ մամլո ասուլիսը:Դավիթ Շահնազարյանն անընդունելի է համարում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ ղարաբաղյան հիմնահարցի բանակցություններում մեծ գաղտնիությունը: «Բանակցային գործընթացը պետք է գաղտնիության մասնիկ ունենա, բայց այսօր ամեն ինչ գաղտնի է: Եթե համաձայնություն կա ամենափոքր հարցի շուրջ, ապա այն պետք է հրապարակել»,- ասել է Շահնազարյանը: Նա նաեւ նշեց, որ տեղեկատվությունը հիմնականում ստանում են թուրքական կամ ադրբեջանական մամուլից: Իր հերթին, Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավար Վահան Փափազյանը հայտարարեց, որ այս դեպքում հայկական իշխանությունների դժբախտությունը նրանում է, որ նրանց գործողությունները հանգեցրել են հասարակության անվստահությանը նրանց նկատմամբ: Նրա խոսքերով Ադրբեջանում այդպիսի խնդիր չկա եւ հասարակությունը վստահում է իշխանություններին, ավելին, ինքնըստինքյան ենթարկվում է բոլոր որոշումներին: Վահան Փափազյանն ընդգծեց ԼՂ ներկայության կարեւորությունը հակամարտության բանակցային գործընթացում` որպես բանակցող կողմ: «ԼՂ-ը բանակցություններից դուրս է գտնվում, իսկ դա դիվանագիտական հարթությունում կորուստների է հանգեցնում»,- նշել է նա: Դավիթ Շահնազարյանի կարծիքով, այսօր հենց Բաքուն, եւ ոչ թե Երեւանն է այն կողմը, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում որոշումներ է ընդունում: Նա նաեւ նշեց Ստեփանակերտի վերադարձի կարեւորությունը հակամարտության բանակցային գործընթաց` որպես բանակցությունների լիիրավ կողմ, ընդգծելով, որ ԼՂ իշխանությունները կարող են համապատասխան հայտարարություններով դիմել ԵԱՀԿ, ԱՊՀ եւ Հայաստանի իշխանություններին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |