ԱԳ փոխնախարար․ ԵՄ վիզաների ազատականացման հարցով դրական տեղաշարժ կլինի![]() 4 հունիսի 2024 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ԱԺ–ում հայտարարել է, որ Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման հարցով կլինի դրական տեղաշարժ։ Այդ մասին նա խոսել է մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ: Նա հավելել է, որ Եվրամիության հետ իրավապայմանագրային դաշտը ընդլայնվում է, հայտնում է Արմենպրեսը։ «Իհարկե, առանձին ուշադրություն է դարձվում Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի ուղղությամբ։ Կարծում եմ, որ շատ մոտ ապագայում կունենանք դրական նորություն այդ առումով»,- ասել է Հովհաննիսյանը։ Տարեսկզբին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Եվրամիությունն ուսումնասիրում է ՀՀ–ին ռազմական աջակցության, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների համար վիզաների ազատականացման հնարավորության հարցերը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |