Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում![]() 4 հունիսի 2024 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Դիլիջանում տեղի է ունեցել CyberGEN 2024 համաժողովը, որի շրջանակում Ovio-ն հանդես է եկել որպես աջակից՝ կարևորելով երիտասարդ մասնագետների շրջանում կիբերանվտանգության նկատմամբ հետաքրքրության աճի, գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակման ու կիբերանվտանգության ոլորտում նոր կապերի ձևավորման խթանումը։ Ovio-ի խոսնակը համաժողովի ընթացքում կիսվել է մասնակիցների հետ կիբերանվտանգության հարցում ընկերության տարիների փորձով, ինչպես նաև ներկայացրել պրակտիկ լուծումներ ընկերության կողմից վերջերս կոմերցիոն շահագործման հանձնած՝ Հայաստանում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնում գործարկվող լուծումներով։ Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը կառուցված է ISO 27001, ISO 27017, ISO 27018, PCI DSS և TierIII միջազգային հեղինակավոր սերտիֆիկատների չափանիշներով և արդեն իսկ ունի կիբերանվտագության ապահովման գործուն լուծումներ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիների տեխնոլոգիական առաջընթացի շնորհիվ կիբերանվտանգությունն ակնհայտորեն պետական, մասնավոր, մասնավորապես՝ ֆինանսական համակարգին սպառնացող հիմնական և կարևորագույն ռիսկերից մեկն է, ընկերությունը ներկայացրեց ամպային ծառայությունների դերի կարևորությունը բիզնեսի, պետական և ֆինանսական կառույցների համար՝ միաժամանակ ներկայացնելով ընկերության կողմից առաջարկվող հուսալի ամպային ծառայությունները, դրանց առանձնահատկությունները, նոր լուծումներ, համակարգեր, գործիքակազմ և պրոդուկտներ։ CyberGEN 2024 համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում, որին ներկա էին մոտ 350 մասնակիցներ պետական և մասնավոր հատվածից: Համաժողովին ելույթ են ունեցել այնպիսի հայտնի կազմակերպությունների խոսնակներ, ինչպիսիք են Trellix, AWS, SimSpace, OpenText Cybersecurity, Google Cloud, CQURE, Կասպերսկի, F5 և այլն: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |