ԱՕԿՍ-ի շենքը վարձով կտրվի ամսական մոտ 15․4 մլն դրամով![]() 6 հունիսի 2024 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը մրցույթ կհայտարարի Երևանի ԱՕԿՍ-ի շենքի վարձակալության համար։ Որոշումն ընդունվել է կառավարության նիստում։ Շենքը նախատեսվում է վարձակալության տալ 10 տարով։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ գույքը գնահատվել է ամսական 15 մլն 450,000 դրամ։ Շենքն ընդգրկված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում։ ԽՍՀՄ ժամանակաշրջանում այստեղ էր գտնվում Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունը։ 2023–ի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Աբովյան 3 հասցեում գտնվող ԱՕԿՍ-ի շենքը վերադարձվում է պետությանը։ Շենքի հետ կապված դատական գործում ներգրավված էին նաև 2012-2016 թթ. ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցրած Հասմիկ Պողոսյանը, որը, ըստ մեղադրանքի, օժանդակել է «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված՝ Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով տարածքը դեսպան Արմեն Սմբատյանին կազմակերպած ու ղեկավարած հանցավոր խմբի կողմից խարդախությամբ հափշտակելուն: Արդյունքում պետությանը պատճառվել է 100 մլն դրամի գույքային վնաս: «ԱՕԿՍ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը 550 000 դոլարով ձևական գործարքի արդյունքում օտարվել էր օֆշորում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերությանը, որի տնօրենն էր Պողոսյանի որդու կինը՝ Ֆրանչեսկա Կուտրուպին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |