Ռուսաստանի նախագահը պարզեցրել է զենքի մատակարարումները ՀԱՊԿ գործընկերներին12 մայիսի 2009 - 21:42 AMT PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում Ռուսաստանից զենքի մատակարարումները կիրականացվեն արտոնյալ գներով: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը համապատասխան օրենք է ստորագրել : Այդպիսով, Ռուսաստանը վավերացրել է ՀԱՊԿ շրջանակներում ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող արձանագրությունները: Բացի այդ, Մեդվեդեւը առանձին օրենք է ստորագրել, որում դիվանագիտական կարգավիճակ է շնորհել ՀԱՊԿ-ում ընդգրկված կառույցների աշխատակիցներին եւ նրանց ընտանիքների անդամներին:ԱՊՀ գործերով Պետդումայի կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Օստրովսկին այդ առնչությամբ նշել է, որ ՀԱՊԿ անդամների հատուկ ծառայություններին եւ իրավապահ մարմիններին հատուկ տեխնիկայի մատակարարման պարզեցումը թույլ կտա առավել արդյունավետ պայքարել ահաբեկչության դեմ, հաղորդում է Lenta.ru-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |