Թուրքիան վճռական է ԵՄ մտնելու շուրջ բանակցությունների շարունակման հարցում

PanARMENIAN.Net - Թուրքիան վճռական է ԵՄ մտնելու շուրջ բանակցությունների շարունակման հարցում: Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը` մեկնաբանելով Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարների հայտարարությունները ԵՄ-ին Թուրքիայի անդամության անհնարության մասին: «Բրյուսելը միաձայն որոշել է Եվրամիություն մտնելու վերաբերյալ բանակցություններ սկսել Թուրքիայի հետ: Այդ որոշումը պարտադիր է ԵՄ բոլոր անդամ երկրների համար եւ նրանցից յուրաքանչյուրը տեղեկացված է այդ որոշման մասին»,- ընդգծել է Գյուլը, գրում է թուրքական Today's Zaman թերթը:



Անգելա Մերկելն ու Նիկոլյա Սարկոզին ԵՄ անդադար ընդլայնման եւ Թուրքիային այդ կազմակերպության կազմի մեջ ընդգրկելու դեմ են արտահայտվել: Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին ընդգծել է, որ Եվրոպան առանց սահմանների կնշանակի «Եվրոպա առանց արժեքների»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---