Իտալիայի դեսպանությունն առաջատար հայ սամբիստներին մերժել է անցագրերի հարցում

PanARMENIAN.Net - Իտալիայի դեսպանությունն առաջատար հայ սամբիստներին մերժել է իր երկիր անցագրեր տրամադրելու հարցում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեոնիդ Հայրապետյանը` նշելով, որ չնայած այդպիսի լուրջ կորստին, Հայաստանի սամբոյի հավաքականը մայիսի 13-ի առավոտյան մեկնելու է Միլան, որտեղ մայիսի 14-18 կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:



«Մենք տարակուսանքի մեջ ենք: Իտալիայի դեսպանատունը առանց որեւէ պատճառի մերժել է մուտքի արտոնագրեր տրամադրել մեր մարզիկնեին: Նրանք մեդալի իրական հավակնորդներ էին: Մերժումը ստացել ենք երեկ եւ անմիջապես դիմել ենք ՀՀ սպորտի նախարարություն: Այսօր այդ «թյուրիմացությունը» փորձում էր հանգուցալուծել ՀՀ սպորտի ու երիտասարդության գործերի նախարար Արմեն Գրիգորյանը: Սակայն այդպես էլ չհաջողվեց կապվել Հայաստանում Իտալիայի դեսպան Լավեցցո Կասինելիի հետ»,-ասել է Հայրապետյանը:



Մուտքի արտոնագրեր չեն ստացել աշխարհի չեմպիոն Աշոտ Դանիելյանը (74 կգ ք/կ), 2007թ. աշխարհի առաջնության արծաթե մրցանակակիր Վաչիկ Վարդանյանը (68 կգ ք/կ), 2007թ. աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մրցանակակիրներ Ժաննա Վարդանյանը (48 կգ ք/կ) եւ Լեւոն Պապոյանը (82 կգ ք/կ), ինչպես նաեւ ՀՀ հավաքականի ավագ մարզիչ Հովհաննես Խոջոյանը:



Հայաստանը Միլանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը կներկայացնեն`



Վահան Վարդանյանը-57 կգ ք/կ (2007 աշխարհի առաջնության մրցանակակիր)

Վահան Հովհաննիսյան-62 կգ ք/կ (ՀՀ առաջնություն-2009)

Դավիթ Խաչատրյան-68 կգ ք/կ (ՀՀ առաջնություն-2009)

Արմեն Իսպիրյան-90 կգ ք/կ (ՀՀ առաջնություն-2009)

Արսեն Խաչատրյան-100 կգ ք/կ (ՀՀ առաջնություն-2009)

Արսեն Գրիգորյան-ք/կ+100 կգ



Սամբիստների հայկական պատվիրակությունը կգլխավորի ՀՀ սամոբյի ֆեդերացիայի նախագահ Լեոնիդ Հայրապետյանը: Եվրոպայի առաջնությունում հավաքականի ներկայացուցիչը կլինի աշխարհի եւ Եվրոպայի բազմակի մրցանակակիր, 1999թ. աշխարհի չեմպիոն եւ ՀՀ սամբոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեւիկ Կարապետյանը: Միլան կմեկնի նաեւ միջազգային կարգի մրցավար Էդուարդ Ասլանյանը:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---