Արամ Ա–ն խնդրել է Իրանի միջամտությունը Բաքվում պահվող հայ գերիների ազատման հարցում![]() 19 հունիսի 2024 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանիի հետ հանդիպմանը, անդրադառնալով Արցախի հարցին, շեշտել է արցախահայության վերադարձի իրավունքը, միջազգային հովանավորության ներքո, խոսել է Ադրբեջանում պահվող հայ քաղաքական բանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հրամայականի մասին։ Արամ Ա–ն այս հարցում խնդրել է Իրանի միջամտությունը՝ նկատի ունենալով Իրանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող պատմական հարաբերությունները: Քննարկվել է նաև Լիբանանի նախագահի ընտրության հարցը, տեղի է ունեցել կարծիքների փոխանակում: Բաքուն կալանքի տակ է պահում Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, գեներալներ Լեոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին ե նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |