ԱՄՆ կոնգրեսականներն առաջարկել են $100 մլն–ով ավելացնել ՀՀ ֆինանսավորումը![]() 19 հունիսի 2024 - 16:40 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսականներն առաջարկել են 100 մլն դոլարով ավելացնել Հայաստանի ֆինանսավորումը։ Այդ նպատակով Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոունը և Ներկայացուցիչների պալատի անդամ Նիքըլ Մալիոտակիսն առաջարկել են երկկուսակցական փոփոխություն կատարել Պետական և արտաքին գործառնությունների հատկացումների օրինագծում, հայտնում է Ամերիկայի Հայկական համագումարը։ Առաջարկվում է Եվրոպայի, Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի օգնության դաշնային հաշվի (AEECA) շրջանակում Հայաստանի Հանրապետությանը հատկացվող օգնությունն ավելացնել 100,000,000 դոլարով։ Նշում է, որ ֆինանսավորումը նախատեսված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար, որոնք ստիպված են եղել լքել իրենց նախնիների հայրենիքը 2023 թվականին Ադրբեջանի լայնածավալ հարձակման պատճառով և այժմ բնակվում են Հայաստանում: Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |