Le Figaro-ի փոխտնօրեն. ՀՀ–ն Ֆրանսիայից 36 միավոր CAESAR է գնել

Le Figaro-ի փոխտնօրեն. ՀՀ–ն Ֆրանսիայից 36 միավոր  CAESAR է գնել

PanARMENIAN.Net - Ֆրանսիական Le Figaro–ի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը, անդրադառնալով ՀՀ ու Ֆրանսիայի միջև կնքված պայմանագրին, տեղեկացրել է, որ Երևանը 36 միավոր CAESAR համակարգ է գնել, որոնք կմատակարարվեն 15 ամսում։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբոլոգում։

«Ադրբեջանից իր պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով Հայաստանը Ֆրանսիայից 36 CAESAR հրետանային համակարգ է գնել, որոնք պետք է մատակարարվեն առաջիկա 15 ամսում»,–ասվում է գրառման մեջ։

Երևանն ու Փարիզը CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են կնքել։ Հունիսի 17-ին Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ՝ կողմերը կարևորել են ռազմատեխնիկական գործակցությունը, որի շուրջ ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ:

ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։ Պապիկյանը մասնակցել է Eurosatory միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, շրջել է տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---