Միրզոյանը կմեկնի Լիտվա․ Փոխըմբռնման հուշագիր կստորագրվի

Միրզոյանը կմեկնի Լիտվա․ Փոխըմբռնման հուշագիր կստորագրվի

PanARMENIAN.Net - Հունիսի 20-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիլնյուսում։ Կայանալու են հանդիպումներ Լիտվայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի, հայտնում է ԱԳՆ–ն։

Նախարարների հանդիպմանը կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս և փոխըմբռնման հուշագրի ստորագրում։

Ապրիլին պաշտոնական այցով Լիտվա էր այցելել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

 Ուշագրավ
---