Միրզոյանը Լիտվայում հանդիպել է Տիխանովսկայային

Միրզոյանը Լիտվայում հանդիպել է Տիխանովսկայային

PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վիլնյուսում հանդիպել է բելառուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Սվետլանա Տիխանովսկայայի հետ: Այս մասին ֆեսյբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Բելառուսից հեռանալուց հետո Տիխանովսկայայն բնակություն է հաստատել Լիտվայում։

Հանդիպմանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է նաև Տիխանովսկայան՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ էր ծանոթանալ Միրզոյանի հետ։

«Շնորհակալություն հայտնեցի Հայաստանին Լուկաշենկոյի ռեժիմի նկատմամբ իր հաստատուն դիրքորոշման համար և հույս հայտնեցի, որ սերտ գործակցությունը մեր ժողովրդավար ուժերի միջև կշարունակվի։ Բելառուսի ժողովուրդն արժանի է ազատ, ժողովրդավարական և եվրոպական ապագայի»,–գրել է նա։

Ավելի վաղ Տիխանովսկայայի հետ էր հանդիպել նաև ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։

 Ուշագրավ
---