ԱՄՀ-ը պատրաստ է հնարավորինս օժանդակել Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը13 մայիսի 2009 - 16:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի վարչության տնօրենի տեղակալ Ռաթնա Սահային: Այդ մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԱՄՀ-ի հայաստանյան ներկայացուցիչ Նինկե Օմեսը եւ Հայաստանի գծով առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը:Գոհունակություն հայտնելով ԱՄՀ-ի հետ մեր երկրի համագործակցության մակարդակից, վարչապետ Տիգրան Սարգսյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման ընթացքը, ներկա իրավիճակն ու ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանն ուղղված քայլերը` ընդգծելով, որ կառավարության հիմնական նպատակն է տնտեսական աճի խթանմանն ուղղված միջոցառումների իրականացումը: Տիկին Ռաթնա Սահայը, իր հերթին հավաստիացրել է, որ ԱՄՀ-ն եւս կարեւորում է Հայաստանի հետ համագործակցությունը եւ պատրաստակամ է ստեղծված դժվարին պայմաններում հնարավորինս օժանդակել երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |