ՊՆ–ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը![]() 22 հունիսի 2024 - 14:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ապատեղեկատվությունը՝ նշելով, որ ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացվել։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 21-ին՝ ժամը 12։25-15։35-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Ադրբեջանը հայտնել էր, թե իբր հայկական կողմը կրակ է բացել Քարվաճառի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Ավելի վաղ մի քանի անգամ Բաքուն ապատեղեկատվություն էր տարածել, իբր, Նախիջևանի ուղղությամբ հայկական կողմից կրակի մասին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |