Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Քուվեյթը և արաբական այլ երկրներ ողջունել են ՀՀ կողմից Պաղեստինի ճանաչումը![]() 22 հունիսի 2024 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Մի շարք արաբական երկրներ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Օմանը, Քուվեյթը, Կատարը և այլ, ողջունել են Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը։ Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳՆ-ն հայտարարությամբ է ողջունել ՀՀ որոշումը: Եգիպտոսի ԱԳՆ-ն բարձր է գնահատել բարեկամ Հայաստանի աջակցությունը պաղեստինյան արդար դատին` կոչ անելով շարունակել միջազգային հանրության կողմից գնահատված այդ ջանքերը։ Քուվեյթը դա որակել է որպես դրական քայլ, որը կնպաստի հասնելու նրան, ինչը նախատեսված է Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերում և Արաբական խաղաղության նախաձեռնությամբ՝ Պաղեստինի ժողովրդին ինքնորոշման իրավունք տալու և 1967թ. սահմանների հիման վրա անկախ պետություն ստեղծելու վերաբերյալ, հայտնում է Արմենպրեսը։ https://armenpress.am/hy/article/1194291 Իրաքի ԱԳՆ–ն նույնպես ողջունել է Պաղեստինի ճանաչման վերաբերյալ ՀՀ հայտարարությունը: Հայաստանի որոշումը ողջունել են նաև Օմանի Սուլթանությունը, Պաղեստինի ԱԳՆ-ն, Հորդանանը։ Հունիսի 21–ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Պաղեստինի պետությունը ճանաչելու վերաբերյալ։ Նշվում է, որ Հայաստանը միջազգային տարբեր հարթակներում մշտապես հանդես է եկել պաղեստինյան հարցի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին և պաշտպանել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման՝ «երկու պետություն» սկզբունքը: Պաշտոնական Երևանի կողմից Պաղեստինի ճանաչումից հետո Իսրայելում ՀՀ դեսպան Արման Հակոբյանը կանչվել է երկրի ԱԳՆ։ Իսրայելի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ նրան կանչել են «խիստ դիտողություն» հայտնելու նպատակով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |