Կամերային երաժշտության տանը հրաժեշտ են տվել Հենրիկ Իգիթյանին13 մայիսի 2009 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել Հենրիկ Իգիթյանի քաղաքացիական հոգեհանգստի արարողությունը, որից հետո սգո թափորն ուղղվել է դեպի Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ Հենրիկ Իգիթյանն իր վերջին հանգիստը գտավ Հայաստանի այլ մեծանուն գործիչներ կողքին: «Ես խորապես համոված եմ, որ մարդիկ անփոխարինելի են, հատկապես, Հենրիկ Իգիթյանի դեպքում, որը հայ արվեստի եւ հասարակական, քաղաքական մեծ գործիչ էր: «Ճշմարիտ հայրենասերի համար, ինչպիսին էի Հենրիկ Իգիթյանը, հայ ժողովրդի յուրաքանչյուր հաղթանակ հրճվելու առիթ էր, իսկ ցանկացած կորուստ ցավ ու տառապանք էր բերում»,-ասաց Սոս Սարգսյանը: Հայ արվեստաբան ու Մանկական գեղագիտական կենտրոնի հիմնադիր Հենրիկ Իգիթյանը վախճանվեց մայիսի 11-ին կյանքի 77-րդ տարում: Հենրիկ Իգիթյանը մի մարդ էր, որը օգնում էր կայանալ երիտասարդ տաղանդներին խորհրդային տարիներին: Շնորհիվ նրա համառությանն ու նպատակասլացության 1972թ. Երեւանում բացվեց ժամանակակից արվեստի թանգարանը, այն դեպքում, երբ Մոսկվայում ու Պետերբուրգում 20-30-ականների ավանգարդը պահում էին պահոցներում: Երեւանի օտար լեզուների ինստիտուտի (1951-1956) եւ Լենինգրադի ճարտարապետության եւ քանդակագործության ինստիտուտի (1958-1963) շրջանավարտ, Հենրիկ Իգիթյանն աշխատել ու ղեկավարել է Հայաստանի ազգային պատկերասրահը, եղել է Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի եւ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի պատգամավոր: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |