Գրիգորյան․ Բաքուն դեռ չի արձագանքել հրադադարի խախտման համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծելու առաջարկին![]() 26 հունիսի 2024 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Բաքուն դեռ չի արձագանքել սահմանին հրադադարի ռեժիմի խախտման համատեղ հետաքննման մեխանիզմստեղծելու Երևանի առաջարկին։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա նշել է, որ Հայաստանին անհանգստացնում է Ադրբեջանի ՊՆ–ի կողմից տարածվող ապատեղեկատվությունը, թե ՀՀ–ից հրադադարի խախտում է լինում, հայտնում է «Փաստինֆոն»։ «Միանշանակ է, որ հայկական կողմից էսկալացիայի որևէ քայլ չի եղել։ Մեզ անհանգստացնում է, որ այդպիսի կեղծ լուրեր են տարածում։ Խնդրին որպես լուծում Ադրբեջանին առաջարկել ենք համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծել համապատասխան գերատեսչությունների միջև»,– նշել է Գրիգորյանը։ Այն հարցին, թե արդյոք ՀՀ–ի առաջարկը չի հակասում ԵՄ–ի կողմից Հայաստանում մոնիտորինգ իրականացնելու մեխանիզմին, ԱԽ քարտուղարը պատասխանել է, որ գործառույթները մի փոքր տարբեր են։ «ԵՄ–ն հետաքննման լիազորություն չունի»,–ասել է նա։ Վերջին շրջանում Ադրբեջանի ՊՆ–ն պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում ՀՀ ԶՈՒ կողմից հրադադարի խախատման վերաբերյալ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |