Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից

Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից

PanARMENIAN.Net - Արտյոմ Մեհրաբյանն ազատվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արտյոմ Մեհրաբյանին 2024 թվականի հուլիսի 1-ից ազատել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից»,–ասվում է որոշման մեջ։

Արտյոմ Մեհրաբյանն պաշտոնավարում էր 2022 թվականի մայիսից։

 Ուշագրավ
---