Պուտինն Աստանայում երկկողմ հանդիպումներ կունենա Էրդողանի և Ալիևի հետ

Պուտինն Աստանայում երկկողմ հանդիպումներ կունենա Էրդողանի և Ալիևի հետ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Աստանայում, որտեղ մասնակցում է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին, կունենա նաև երկկողմ հանդիպումներ, այդ թվում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հետ, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումը նախատեսված է հուլիսի 3–ին և բավականին տևական կլինի, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Երկկողմ հանդիպումն առնվազն 1 ժամ կտևի։ Անշուշտ, կքննարկվեն բոլոր այն հարցերը, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում։ Առաջին հերթին դա վերաբերում է երկկողմ հարաբերություններին։ Սակայն, իհարկե, հազիվ թե նախագահները զերծ մնան առանց սիրիական, ուկրաինական գործերի քննարկումից»,–ասել է նա։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---