Անկարան կհասնի խաղաղության հաստատման տարածաշրջանում13 մայիսի 2009 - 21:31 AMT PanARMENIAN.Net - Անցյալ տարվա օգոստոսյան պատերազմը Վրաստանի ու Ռուսաստանի միջեւ ցույց տվեց, թե որքան փխրուն է իրավիաճակը տարածաշրջանում եւ որքան կարեւոր է կայունության ապահովումը Կովկասում: Այդ առնչությամբ Անկարան առաջարակեց «Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմը»: Այդ մասին, ելույթ ունենալով Ադրբեջանի միլի մեջլիսում, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը: Նրա խոսքերով, Թուրքիայի ու Ադրբեջանի հայացքները տարածաշրջանի աշխարհաքաղաքականության վրա նույնն են եւ Թուրքիայի արտաքին քաղաքականության կարեւորագույն հարցը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է: «Մենք պայքարելու ենք ադրբեջանական հողի վրա խաղաղության հասնելու, բոլոր փախստականներին իրենց հողերը վերադարձնելու առումով: Այժմ ընթացող հայ-թուրքական բանակցություններում մենք առաջին հերթին մտածում ենք հենց այդ մասին եւ Ղարաբաղի հարցը կարեւորագույնն է մեզ համար»,-ասել է Էրդողանը: Թուրքիայի վարչապետը նշել է, որ առանց ղարաբաղյան հակամարության կարգավորման Կովկասում չի լինի խաղաղություն եւ զարգացում: «Հասնել խաղաղության` սա է Հայաստանի հետ մեր բանակցությունների հիմնական նպատակը, եւ բացվող հեռանկարները կարող են օգտակար լինել բոլորի, այդ թվում Ադրբեջանի համար»,-հաղորդում է 1news.az-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |