ԱՄՆ կոնգրեսականները Վայոց ձորում դիտարկել են իրավիճակը ՀՀ-Ադրբեջան սահմանին![]() 5 հուլիսի 2024 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստան այցի շրջանակում ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունն այցելել է Վայոց ձոր, որտեղ հանդիպել է Եվրամիության քաղաքացիական առաքելության ներկայացուցիչներին և դիտարկել իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին։ Այդ մասին հայտնել է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությունը։ Պատվիրակությունը կազմված է ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի, Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի ներկայացուցիչներից սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորությամբ։ Սենատորներն այցելել են նաև Հայաստանի պատմամշակութային վայրեր, եղել Նորավանքում, Ջերմուկում։ Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը ողջունել է սենատոր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը Ջերմուկի ջրվեժ այցի ժամանակ: Նշվել է, որ մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը անչափ կարևոր է։ ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի և ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Լիլիթ Մակունցի ուղեկցությամբ հուլիսի 3-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ և ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |