Լուազո․ ԼՂ Շուշիում Օրբանի մասնակցությունը ԹՊԿ գագաթնաժողովին սկանդալ է Եվրոպայի համար![]() 8 հուլիսի 2024 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահ Նատալի Լուազոն, անդրադառնալով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի մասնակցությանը հայաթափված Շուշիում անցկացված Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին, դա անվանել է խայտառակություն Հունգարիայի և սկանդալ Եվրոպայի համար։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին Հյուսիսային Կիպրոսի ներկայացուցչի հետ Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում խայտառակություն է Հունգարիայի համար և սկանդալ Եվրոպայի համար։ Արդյո՞ք Հունգարիայի վարչապետ Օրբանը կասկածի տակ է դնում Կիպրոսի խնդիրը»,– գրել է նա։ ԵՄ արտաքին քաղաքականության գծող ղեկավար Ժոզեպ Բորելն իր հերթին հայտարարել է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որն այժմ նախագահում է ԵՄ Խորհրդում, Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու մանդատ չի ստացել։ Հուլիսի 5-6-ին հայաթափված Շուշիում անցկացված Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին մասնակցել են Ադրբեջանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Հունգարիայի ղեկավարները, Թուրքիայի փոխնախագահը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել էր իր այցը Շուշի՝ մեկնելով Թուրքիայի և Նիդերլանդների ֆուտբոլի հավաքականների հանդիպմանը Բեռլինում՝ սատարելու ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալին, որի շուրջ սկանդալ է բորբոքվել, երբ նա ցուցադրել է թուրք ազգայնականների «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստը։ Հանդիպմանը մասնակցել է նաև այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի» ղեկավար Էրսին Թաթարը։ Ընթերցեք նաև․ Բորել. Օրբանը Շուշիում Թյուրքական պետությունների գագաթնաժողովին մասնակցելու մանդատ չի ստացել ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |