Ինեկոբանկը հայտարարում է վարկավորման նոր ակցիայի մասին

PanARMENIAN.Net - Ինեկոբանկը մինչեւ հուլիսի 19-ը հայտարարել է նոր ակցիայի մասին «Էքսպրես» եւ «Միկրո» վարկերով ԱՄՆ դոլարով եւ եվրոյով 19 տոկոս տարեկան տոկոսադրույքով` բիզնեսը զարգացելու նպատակով, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:



Ընդ որում նշվում է, որ «Էքսպրես» վարկի գումարի 30-50 տոկոսը կարող է տրամադրվել ՀՀ դրամով տարեկան 24 տոկոսադրույքով:



1996-ին հիմնադրված «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն իր գործունեության ընթացքում ձեռք է բերել կայուն եւ հուսալի բանկի եւ զարգացման ու շահութաբերության բարձր մակարդակով գործընկերոջ համբավ:



Բանկի միջազգային բաժնետերերն են IFC-10 տոկոս եւ DEG -13.5 տոկոս:



2009-ի մարտի 31-ի դրությամբ ընդհանուր կապիտալը 9 357 105 հազար դրամ է, պահոցները` 48 442 912 հազար դրամ, պարտականությունները` 39 085 807 հազար դրամ:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---