Հուլիսի 10–ին Վաշինգտոնում կկայանա Միրզոյան-Բայրամով-Բլինքեն հանդիպումը

Հուլիսի 10–ին Վաշինգտոնում կկայանա Միրզոյան-Բայրամով-Բլինքեն հանդիպումը

PanARMENIAN.Net - Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հուլիսի 10-ին տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն ավելի վաղ, պատասխանելով հնարավոր հանդիպման մասին հարցին, ասել էր, որ ԱՄՆ-ը շարունակում է աշխատել Բաքվի և Երևանի միջև դիվանագիտական կարգավորման ուղղությամբ։

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Վաշինգտոնում է՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին։ Վաշինգտոնում է նաև Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում գործընկերների հանդիպմանը, որը տեղի կունենա Վաշինգտոնում հուլիսի 9-11–ը։ Այդ մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։

 Ուշագրավ
---