Երեւանում տեղի կունենա գերմանացի գրող Դավիթ Վագների գրական երեկոն13 մայիսի 2009 - 23:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Գերմանիայի դեսպանության կողմից Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվող «Գերմանիայի մշակութային շաբաթներ Հարավային Կովկասում 2009»-ի շրջանակում 2009թ. մայիսի 14-ին ժամը 20.00ին գերմանացի գրող Դավիթ Վագները կընթերցի հատվածներ իր վերջին՝ «Խոսում է երեխան» գրքից։ Միջոցառումը տեղի կունենա Թումանյանի տուն-թանգարանում:Դավիթ Վագները, ծնվ. 1971թ., Բոննում: Փարիզում եւ Բեռլինում ուսանել է համեմատական գրականագիտություն եւ արվեստի պատմություն։ Սկսած 2000 թվականից լույս են տեսել նրա՝ մեծ ուշադրության արժանացած առաջին վեպը «Իմ մուգ կապույտ տաբատը», այնուհետեւ՝«Ինչ է պակասում» պատմվածքների հատորյակը։ Դավիթ Վագներն իր ստեղծագործությունների համար արժանացել է բազմաթիվ մրցանակների։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |