ԱԳ փոխնախարար․ ՀՀ-ն և Նեպալը՝ որպես դեպի ծով ելք չունեցող երկրներ, ունեն կայուն զարգացման հատուկ մարտահրավերներ![]() 18 հուլիսի 2024 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Նյու Յորքում հուլիսի 16-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակում Հայաստանի և Նեպալի կողմից կազմակերպված հարակից միջոցառմանն ընդգծել է, որ Հայաստանը և Նեպալը՝ որպես լեռնային և դեպի ծով ելք չունեցող երկրներ, ունեն կայուն զարգացման առանձնահատուկ մարտահրավերներ և խոցելիություններ՝ մասնավորապես, վկայակոչելով գլոբալ շուկաների հասանելիության խնդիրները և կլիմայի փոփոխությունից բխող հետևանքները: Վերջին համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղին և համայնքներին ու կենսական նշանակություն ունեցող քաղաքացիական ենթակառուցվածքներին դրա հասցրած վնասներին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ESCAP) հետ համագործակցությամբ Հայաստան-Նեպալ թվինինգ ծրագրին և դրա Կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացման դրական փորձառության փոխանակմանը և պատրաստակամություն հայտնել շարունակել փոխգործակցությոունը ընդհանուր օրակարգերի առաջմղման ուղղությամբ: Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ և դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հարցերով բարձր ներկայացուցիչ Ռաբաբ Ֆաթիման, ՄԱԿ-ում ՀՀ ու Նեպալի մշտական ներկայացուցիչները և ՀՀ փոխվարչապետի խորհրդական Աննա Գասպարյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |