Ամերիկահայ զինվորականները «Արծիվ գործընկեր» զորավարժության ընթացքում հանդես են գալիս որպես թարգմանիչներ![]() 18 հուլիսի 2024 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Ամերիկահայ զինվորականները ՀՀ–ում ընթացող «Արծիվ գործընկեր» հայ–ամերիկյան համատեղ զորավարժության ընթացքում հանդես են գալիս որպես թարգմանիչներ։ Այդ մասին ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։ «Հաճելի էր հանդիպել իմ հայրենի Կալֆորնիայից ժամանած ամերիկահայ զինվորականներին, որոնք «Արծիվ գործընկեր» զորավարժության ընթացքում հանդես են գալիս որպես թարգմանիչներ։ Շնորհակալություն ծառայության համար»,–ասվում է գրառման մեջ։ Հուլիսի 15-ին ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2024» (Eagle Partner 2024), հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը։ Զորավարժության բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը և այլք։ Զորավարժությանը ներգրավված են ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |