Հայաստանի կառավարությունը հաստատել է փոփոխությունները սոցիալական ոլորտի գծով բյուջեի վերաբաշխման նախագծում14 մայիսի 2009 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Լրացուցիչ ֆինանսավորման տրամադրման շուրջ ՀԲ-ի հետ բանակցությունները մոտեցել են ավարտական փուլին, մասնավորապես, պետական համաֆինանսավորմանն առնչվող ծրագրերի գծով: Այդ առնչությամբ հարկավոր է վերաբաշխում իրականացնել բյուջեում, հաղորդել է Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, հինգշաբթի օրը կայացած կառավարության նիստի ընթացքում:Ֆինանսների նախարարության ղեկավարի խոսքերով, այդ փոփոխությունների նախագծի բովանդակային մասով ենթադրվում է գյուղատնտեսության ոլորտում երկու ծրագրերի վերականգնում` «Խորհրդատվական ծառայություններ» եւ «Անտառների մոնիտորինգ», որոնց իրականացման համար անհրաժեշտ է 11 մլն դրամ եւ 12 մլն դրամ համապատասխանաբար: Նախատեսվում է նաեւ վերականգնել ավագ դպրոցների լաբորատորիաները, ինչ համար անհրաժեշտ է 150 մլն դրամ: Երկրորդ նախագիծը ենթադրում է, որ նախկինում արտահիվանդանոցային ծառայությունների համար նախատեսված 1,4 մլրդ դրամը հատկացնել ներհիվանդանոցային ծառայությունների համար` չնվազեցնելու համար այն ծառայությունների սոցիալական նշանակությունը, որոնք տրամդրվում են հիվանդանոցային համակարգում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |