Սանոսյանն ու ՄԱԿ–ի համակարգողը ՀՀ համայնքային ենթակառուցվածքների զարգացման հարցեր են քննարկել

Սանոսյանն ու ՄԱԿ–ի համակարգողը ՀՀ համայնքային ենթակառուցվածքների զարգացման հարցեր են քննարկել

PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը համայնքային ենթակառուցվածքների զարգացման հարցեր են քննարկել։

Սանոսյանն ընդգծել է, որ ՄԱԿ-ի հետ համատեղ մի շարք կարևոր ծրագրեր են իրականացվում և հույս է հայտնել, որ համագործակցությունը շարունակական կլինի։

Ֆղանսուազ Ժակոբը կարևորել է հատկապես աղետների ռիսկերի կրճատման ուղղությամբ տարվող աշխատանքը՝ ընդգծելով, որ դա իրենց հիմնական ուղղությունն է լինելու առաջիկայում։

Սանոսյանը կարևորել է համայնքային ենթակառուցվածքների զարգացումը՝ որպես համայնքներում բնակչության բարեկեցիկ կյանքի ապահովման կարևոր նախադրյալ։ Կարևորվել է նաև ջրային համակարգերում առկա խնդիրների վերհանումը՝ հատկապես համայնքային մակարդակում։

Նախարարի խոսքով և ջրային, և աղբահանության ոլորտներում պետական տարբեր ծրագրեր իրականացվում են, բայց կարևոր է նաև համայնքային մակարդակում ծրագրերի իրականացումը։

Երկուստեք ընդգծվել է սահմանամերձ համայնքներում ծրագրեր իրականացնելու կարևորությունը։ Քննարկվել են մի շարք այլ հարցեր։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---