Ստեփան Գրիգորյան. Ադրբեջանը մատնում է Թուրքիային14 մայիսի 2009 - 19:24 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արտաքին քաղաքականությունը վերջին 5-6 տարիների ընթացքում լուրջ փոփոխությունների է ենթարկվել: Եթե առաջ Թուրքիայի արտաքին քաղաքականության բանաձեւն էր` «ինչ ճիշտ է ԱՄՆ համար, ճիշտ է եւ Թուրքիայի համար», ապա այսօր Անկարան չի թաքցնում, որ որոշ հարցերում նա չի կիսում Վաշինգտոնի կարծիքները: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Գլոբալացման եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: «Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ փոխվել է Վրաստանի օգոստոսյան դեպքերից հետո: Թուրքիայում հասկացան, որ կան ավելի կարեւոր խնդիրներ, քան ԼՂ եւ Ադրբեջանի հիմնահարցը, եւ որ առանց Հայաստան Թուրքիան չի կարող տարածաշրջանային խաղացող դառնալ»,- ընդգծել է Ստեփան Գրիգորյանը: Հայ քաղաքագետի կարծիքով օգոստոսյան պատերազմից եւ Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելուց հետո, Հայաստանի եւ Թուրքիայի շահերը տարածաշրջանում համընկնում են: «Այդ դեպքերից հետո Անկարան չի կարող հայտարարել, որ Կոսովոն եւ Հյուսիսային Կիպրոսն անկախության իրավունք ունեն, իսկ Լեռնային Ղարաբաղը` ոչ: Այս առումով Ադրբեջանը մատնում է Թուրքիային»,- նշել է նա:Ղարաբաղյան հակամարտությունը, Ստեփան Գրիգորյանի խոսքերով, ձեւականորեն դրված չէ հայ-թուրքական հարաբերությունների օրակարգում, բայց, միեւնույն ժամանակ, անհնար է բացառել, որ այս հարցը լիովին բացակայում է բանակցություններում: «Այսօր կողմերը խոսում են, որ այդ երկու գործընթացները պետք է զուգահեռ ընթանան: Մեկ տարի առաջ այդպիսի բան պատկերացնելն ուղղակի անհնար էր»,- նշել է քաղաքագետը: Խոսելով հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի կողմից զիջումների մասին, Ստեփան Գրիգորյանը հայտարարեց, որ Երեւանը, ամենայն հավանականությամբ, զիջումների կգնա այլ հարցերում, քան ԼՂ հարցում: «Օրինակ, Թուրքիան բացում է Հայաստանի հետ սահմանը եւ դիվանագիտական հարաբերություններ է հաստատում Հայաստանի հետ, իսկ հայկական կողմն իր համաձայնությունն է տալիս ԵԱՀԿ ՄԽ-ում նրա դերի բարձրացման համար»,- ընդգծել է քաղաքագետը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |