ՀԱԿ-ն ընտրությունների օրը ոստիկանների գործողությունները վերահսկելու մեթոդ է մշակել14 մայիսի 2009 - 19:43 AMT PanARMENIAN.Net - «Երեւանի Ավագանու խորհրդի ընտրությունները միակ եւ բացառիկ հնարավորությունն են, որպեսզի երկրում սկսվի իշխանափոխության գործընթաց»,- այսօր կայացած մամլո ասուլիսին հայտարարել է «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը: PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե կոնկրետ ինչ կփոխվի Հայաստանի ներքին քաղաքականության մեջ Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթանակի դեպքում, Սեֆիլյանը հայտարարեց, որ Տեր-Պետրոսյանը Երեւանի քաղաքապետ կդառնա միայն նրա համար, որ մաքրի «Ավգիոսի ախոռները»:Նա նաեւ որոշակի նրբություններ բացեց, որոնք կապված էին մայիսի 31-ին ընդդիմության գործողությունների հետ, որոնց համաձայն ընտրությունների ավարտից հետո Հայկական ազգային կոնգրեսի կողմնակիցները կհավաքվեն ընտրատեղամասերում ոստիկանների աշխատանքը վերահսկելու համար: Սեֆիլյանը նշեց, որ ժողովուրդը դրական կվերաբերվի ոստիկանության գործողություններին այն դեպքում, եթե նա իր պարտականությունները կատարի օրենքի շրջանակներում: «Երեւանի Ավագանու խորհրդի եւ քաղաքապետի առաջիկա ընտրություններում ընդդիմության ղեկավարներն ավելի վճռական են տրամադրված, քան 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ: Իմ հաշվարկներով, այդ քաղաքականության կիրառման արդյունքում, դա արդեն ակնհայտ է,- իշխանությունները անելանելի իրավիճակում կհայտնվեն»,- հայտարարել է Ժիրայր Սեֆիլյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |