Նաիրիտում շարունակվում է փոքր պայթյունների շարքը14 մայիսի 2009 - 20:22 AMT PanARMENIAN.Net - «Նաիրիտ» ՓԲԸ-ում մինչեւ հիմա փոքր պայթյուններ են լսվում: Կրակն արդեն չի երեւում, բայց ծուխը շարունակում է նույն ինտենսիվությամբ դուրս գալ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել փրկարարների բրիգադը: Գործարանի շրջակա տարածքը փակ է տրանսպորտի երթեւեկության համար: Այլեւս կատարվածի ոչ մի մանրամասներ չի հաջողվում իմանալ:Այսօր` տեղական ժամանակով մոտավորապես 18:40-ին, սինթետիկ կաուչուկի արտադրության մասնագիտացված «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում տեղի է ունեցել երկու պայթյուն, որից հետո հրդեհ է սկսվել: Ներկա պահին գործարանի վերեւում ծխի հսկայական քուլաներ են երեւում: 15 րոպե անց կատարվածի վայր են ժամանել 9 հրշեջ ստորաբաժանումներ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |