Politico․ Միշելը նամակ է ուղղել ՀՀ–ին ու Ադրբեջանին՝ կոչ անելով «ավարտին հասցնել խաղաղության պայմանագիրը»![]() 31 հուլիսի 2024 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նամակ է ուղղել Հայաստանին ու Ադրբեջանին կոչ անելով վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և «ավարտել խաղաղության համաձայնագիրը»՝ առաջընթաց գրանցելով չլուծված հարցերի շուրջ, ինչպիսին է սահմանների սահմանազատումը։ Այդ մասին գրել է Politico-ն՝ երկու բարձրաստիճան դիվանագետների վրա հղումով։ Նշվում է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վերսկսում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերը, քանի որ պատերազմից տուժած տարածաշրջանում լարվածությունը մեծանում է, հայտնում է Factor.am-ը։ Բարձրաստիճան դիվանագետներ հաստատել են, որ Բելգիայի նախկին վարչապետը երկկողմ հանդիպումներ է ունեցել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարների հետ հուլիսի սկզբին Միացյալ Թագավորությունում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում: Լրատվամիջոցը գրում է, որ Բրյուսելում հիասթափությունն աճում է այն բանից հետո, երբ ամիսներ տևած ձգձգումները և դիվանագիտական փակուղին խանգարել են երկար սպասված զինադադարն իրականանություն դարձնել։ Չնայած Միշելի հետ հանդիպումներին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չկարողացան հնարավորություն գտնել բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար. երկու կողմերը միմյանց մեղադրեցին առճակատման մեջ։ «Ի վերջո, երկու կողմերն էլ պետք է դադարեն խաղեր խաղալ և կնքեն համաձայնագիրը, քանի որ նախագահ Միշելը հնարավոր ամեն ինչ արել է՝ ԵՄ-ի ուժերի սահմաններում խաղաղության համաձայնագրի հասնելու համար»,- ասել է Միշելին մոտ կանգնած ԵՄ բարձրաստիճան դիվանագետը: Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ ՀՀ ԱԳՆ–ն, արձագանքելով նրա ելույթին, հայտարարել է, որ ՀՀ սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018–ից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում է որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին: Միևնույն ժամանակ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ «առաջիկա 1 ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |