ՀՀ կառավարությունը $40 մլն վարկով կվերակառուցի «Շահումյան-2», «Մարաշ» և «Եղեգնաձոր» ենթակայանները

ՀՀ կառավարությունը $40 մլն վարկով կվերակառուցի «Շահումյան-2», «Մարաշ» և «Եղեգնաձոր» ենթակայանները

PanARMENIAN.Net - Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակում 40 միլիոն դոլարի վարկ կտրամադրի Հայաստանին։ Գործադիրը հավանություն է տվել համաձայնագրի ստորագրմանը։

Որոշման շրջանակում նախատեսվում է վերակառուցել «Շահումյան-2» 220/110/10 կՎ, «Մարաշ» 220/110/10 կՎ և «Եղեգնաձոր» 220/110/35 կՎ ենթակայանները։

Ենթակայանների վերակառուցման իրականացման նպատակներն են՝ էներգետիկ ենթակառուցվածքների վերազինում, արդիականացում և առաջատար տեխնոլոգիաներով հագեցման աշխատանքների իրականացում, սարքավորումների խափանման պատճառով վթարային անջատումների քանակի և վթարների վերացման տևողության նվազեցում՝ բարձրացնելով էներգահամակարգի հուսալիությունը և կայունությունը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---