Բադասյան․ Մարգարայի անցակետը վաղուց պատրաստ է՝ սպասարկելու 3-րդ երկրների քաղաքացիներին՝ քաղորոշում է պետք![]() 1 օգոստոսի 2024 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է սպասարկել երրորդ երկրների քաղաքացիներին ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ «Մարգարայի անցակետը վաղուց պատրաստ է սպասարկելու երրորդ երկրների քաղաքացիներին և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց»,- ասել է Բադասյանը, հայտնում է Արմենպրեսը։ Այն հարցին, թե երբվանի՞ց է անցակետը սպասարկելու այդ քաղաքացիներին, Բադասյանը պատասխանել է, որ քաղաքական որոշում է պետք։ «Չգիտեմ, քաղաքական որոշում պետք է լինի»,–ասել է նա։ Հայաստանն ու Թուրքիան 2022 թվականի հուլիսին պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։ Պայմանավորվածությունը ձեռք բերելուց հետո Հայաստանի կառավարությունը սկսեց Մարգարայի անցակետի բարեկարգման աշխատանքները, որոնք արդեն ամբողջությամբ ավարտվել են։ Սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար բացելու պայմանավորվածությունը, սակայն, մինչ օրս կյանքի չի կոչվել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |