Չհաստատված տվյալների համաձայն Նաիրիտում զոհվել է 5 հոգի, 20-ին չեն կարողանում դուրս բերել կրակի գոտուց14 մայիսի 2009 - 21:26 AMT PanARMENIAN.Net - Ներկա պահին Նաիրիտ գործարանում հրդեհը հանգցնելու աշխատանքներ են ընթանում: Ինչպես Pan ARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել է Հայաստանի ԱԻՆ փրկարարական ծառայության ղեկավարի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը, պայթյունը տեղի է ունեցել 12-րդ արտադրամասում: Նրա խոսքով, պայթյունի պահին այդտեղ գտնվել է 4 հոգի, նախնական տվյալներով` երկուսը զոհվել են: Պայթյունի իսկական պատճառը պարզ կդառնա փորձաքննությունից հետո:Մեկ այլ` դեռեւս չհաստատված տվյալների համաձայն Նաիրիտում զոհվել է 5 հոգի, եւս 20-ին չեն կարողանում դուրս բերել կրակի գոտուց: Այսօր` տեղական ժամանակով մոտավորապես 18:40-ին, սինթետիկ կաուչուկի արտադրության մասնագիտացված «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում տեղի է ունեցել երկու պայթյուն, որից հետո հրդեհ է սկսվել: Ներկա պահին գործարանի վերեւում ծխի հսկայական քուլաներ են երեւում: 15 րոպե անց կատարվածի վայր են ժամանել 9 հրշեջ ստորաբաժանումներ: Գործարանի շրջակա տարածքը շրջափակված է եւ փակ է տրանսպորտի երթեւեկության համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |