Երեւանի պետական համալսարանը մայիսի 16-ին նշում է հիմնադրման 90-ամյակը14 մայիսի 2009 - 22:06 AMT PanARMENIAN.Net - Այս տարի Հայաստանի ամենահին բուհը` Երեւանի պետական համալսարանը նշում է իր հիմնադրման 90-ամյակը: Դրա հետ կապված` համալսարանի ուսխորհուրդը կազմակերպել է միջոցառումների շարք, որոնք անցկացվելու են տարվա ընթացքում: Հանդիսավոր միջոցառումները սկսվել են մայիսի 15-ին Սամվել Թադեւոսյանի «Շուշիի լեգենդը» փաստագրական ֆիլմի ցուցադրմամբ: Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի ունեցավ քննարկում Ռուբեն Հախվերդյանի եւ բուհի նախկին ուսանող- ազատամարտիկների մասնակցությամբ:«Քանի որ ԵՊՀ-ում առաջինը բացվել է պատմալեզվաբանական ֆակուլտետը, եւ բառացիորեն մի քանի օր առաջ նշվում էր Շուշիի ազատագրման 15-ամյակը, ապա մենք որոշեցինք սկսել տոնական միջոցառումների շարք` «Շուշիի լեգենդը» փաստագրական ֆիլմի ցուցադրությամբ»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Ցոլակ Հակոբյանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |